Իտալացի դիզայներ Ալբերտո Մորետիի 24 կարատանոց կոշիկները վաճառքի են հանվել Դուբայի Level Shoe District բուտիկում: «Բոլորը տեղյակ են, որ Մերձավոր Արևելքում, հատկապես Պարսից ծոցի երկրներում, ապահովված հաճախորդները մեծ ուշադրություն են դարձնում զարդերին, լյուքս դասի հագուստին: Այդ պատճառով պատահական չէ, որ հենց Դուբայում է վաճառքի հանվել այս կոշիկը: Տեղի սպառողները, որոնք աշխարհում ամեն ինչ տեսնելու հնարավորություն են ունեցել, պետք է իմանան, որ կարող են գնել էքսկլյուզիվ իրեր», — ասել է ընկերության ներկայացուցիչ Ռանիյա Ալ-Մասրին:
Ոսկե կոշիկներն ամբողջությամբ կարված են ձեռքով: Կոշիկի հիմքում թավիշն է, որը հատուկ միջոցներով ներկված է իսկական ոսկով: Աշխարհում միայն մի քանի մասնագետ կա, որ կարող է նման աշխատանք իրականացնել: