Դուբայի ամանորյա հրավառությունը գրանցվել է Գիննեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենամասշտաբային ու երկարատև հրավառոթյուն: Այն տևել է 6 րոպեից ավել ու բաղկացած է եղել 450.000 հրավառություններից:
Ռեկորդը պաշտոնապես գրանցվեց Գիննեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից և այդ կերպ, Դուբայի հրավառությունը կարողացավ անցնել նախորդ ռեկորդին, որը սահմանել էր Քուվեյթը` 2012 թվականին:
Հրավառությունները արձակվել են 400 տարբեր կետերից, որոնք տեղակայված են եղել Դուբայի առափնյա գոտու երկայնքով և արհեստակաբ Palm Jumeirah և The World Islands կղզիախմբերի վրա: Հրավառություններից մեկը երկնքում պատկերեց ԱՄԷ-ի հսկայական դրոշ` 225-ը 135 մետրի վրա: Սա ևս ռեկորդ է, որովհետև դա ամենամեծ պետական դրոշն է, որ երբևե ձևավորել են հրավառությամբ:
Այս գեղեցկության վրա աշխատել են ավելի քան 200 մասնագետներ: