տուն Աշխարհ Դուբայը հայտարարել է տնտեսական գործունեության վերականգնման մասին

Դուբայը հայտարարել է տնտեսական գործունեության վերականգնման մասին

191
0

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիից հետո Դուբայի Էմիրությունը հայտարարել է տնտեսական գործունեության վերականգնման մասին՝ հայտնում է Al Arabiya-ն։

Ապրիլի 25-ից Դուբայում աշխատում են առևտրի և գործարար կենտրոններ, ինչպես նաեւ որոշ սահմանափակումներով՝ ձեռնարկությունները: Մարդկանց մեծ կուտակումներից խուսափելու համար խանութներում առայժմ կարգելվի ակցիաների եւ չեղչերի իրականացումը։

Վերսկսել է մետրոյի ճյուղերից մեկի աշխատանքը նունյպես․ այն աշխատում է առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 7-ը։

Ապրիլի 25-ից ԱՄԷ-ի ոստիկանությունը սկսել է օգտագործել ինֆրակարմիր տեսախցիկներով և դեմքերի ճանաչման տեխնոլոգիաներով «խելացի» սաղավարտներ ՝ կորոնավիրուսային հիվանդությունների նշաններով մարդկանց հայտնաբերելու համար։

Նշենք, որ ԱՄԷ-ում COVID-19-ի զոհ է դարձել 35 մարդ։ Երկրի սահմանները փակ են մարտի 19-ից ի վեր։