Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ձեռք բերել Կոլումբիայի հավաքականի ևս մի հարձակվողի։ «Հերտայի» հարձակվող Ադրիան Ռամոսի հետ միասին հաջորդ մրցաշրջանում գերմանական թիմում կարող է խաղալ նաև «Պորտուի» հարձակվող Ջեքսոն Մարտինեսը։
Վերջինիս ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալը», Միլանի «Ինտերը», Հռոմի «Ռոման» և Նեապոլի «Նապոլին»։ Այս մասին գրում է Bild-ը։ Այս գործարքը չի կայանա, եթե «Բորուսիային» հաջողվի ձեռք բերել «Ֆուլհեմի» հարձակվող Կոնստանտին Միթրօղլուին։