տուն Հասարակություն Իրավական Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դիմում է զորակոչի ենթակա քաղաքացիներին

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դիմում է զորակոչի ենթակա քաղաքացիներին

227
0
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիները, ովքեր համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել ժամանակին վերադառնալ հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է որպեսզի այդ քաղաքացիներն իրենց տվյալներն ուղարկեն հետևյալ էլ-փոստի հասցեին՝ [email protected]` հետագա իրավական գործընթացները կանոնակարգելու և ըստ հնարավորության՝ նրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կազմակերպելու համար:

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանն ուղղված նամակում անհրաժեշտ է նշել քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը կամ ՀՀ-ում հաշվառման հասցեն, տվյալ երկրում գտնվելու վայրն ու բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, viber, whatsApp։

Առաջին իսկ հնարավորության դեպքում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ կհաստատի գրանցված քաղաքացիների հետ և կտեղեկացնի Հայաստան վերադառնալու հնարավոր տարբերակների մասին։

Հիշեցնում ենք, որ անձնագրի ժամկետը լրացած լինելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»: