Դոնի Ռոստովից Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի:
Այս մասին տեղեկանում ենք Դոնի Ռոստովի ՀՀ գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից: «Հունիսի 14-ին ժամը 17։19-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի։
ԲԱՐԻ ԹՌԻՉՔ ՀԱՅՐԵՆԻՔ, ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ»,- նշվում է հաղորդագրությունում: