Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Դոնեցկում տեղի է ունեցել բախում «Հանուն միասնական Ուկրաինայի» ցույցի մասնակիցների և նրանց վրա հարձակված ռուսամետ խմբերի միջև։ Մենք տեղեկացրել էինք առնվազն մեկ զոհի մասին։ Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ զոհվել են 2 հոգի, 50 մարդ տուժել է։
«Հաստատվել է 2 մահ, մեկը հարցականի տակ է՝ մահացա՞ծ է նա, թե՞ ոչ։ Մյուսը գտնվում է ծանր վիճակում, նրան վիրահատում են։ 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, առնվազն 50 մարդ տուժել է», — ասվում է «Դոնբասի նորություններ» կայքի Twitter-ի էջում։
Զոհվածներից մեկը մահացել է շտապ օգնության մեքենայում, նա 22 տարեկան էր։