տուն Քաղաքական Միջազգային Դոնեցկում կան տասնյակ նոր զոհեր և վիրավորներ, սոցցանցերը հաղորդում են, որ դիահերձարանները...

Դոնեցկում կան տասնյակ նոր զոհեր և վիրավորներ, սոցցանցերը հաղորդում են, որ դիահերձարանները լի են դիակներով

95
0

25(128)

Այսօր Դոնեցկում շարունակվել են հակաահաբեկչական գործողությունները: Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ Դոնեցկի շրջանում գործող զինված խմբավորումներից մաքրելու օպերացիան լինելու է շարունակական, մինչև որ վերջ դրվի, այսպես կոչված, Դոնեցկի ժողովրդական հանրապետությանն ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությանը:

Այն, որ այս շրջաններում գործում են օտարերկրյա, մասնավորապես, ռուսաստանցի վարձկաններ, հաստատում են դիահերձարաններում և հիվանդանոցներում հայտնված Չեչնիայի և Մոսկվայի բնակիչները: Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն հայտնել է, որ այս պահին հիվանդանոցներում գտնվող մոտ 50 վիրավորներից 8-ը ՌԴ բնակիչներ են, այդ թվում` Չեչնիայի:

Սոցցանցերը հաղորդում են, որ Դոնեցկի դիահերձարանը լի է մահացածներով, վիրավորվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ: