Ռուսամետ ակտիվիստները Դոնեցկում հարձակվել են մարզպետարանի շենքի վրա և շենքի վրայից հանել Ուկրաինայի դրոշը։ Այս մասին գրում է «Կորեսպոնդենտը»։
Նշվում է, որ շենքի վրա ուկրաինական դրոշի փոխարեն բարձրացվել է ռուսականը։
Ավելի վաղ Լենինի հրապարակում ռուսամետ ակտիվիստներն իրենց կողմնակիցներին կոչ են արել կանգ առնել մարզպետարանի շենքի մոտ և նոր «նահանգապետ» ընտրել Պավել Գուբարյովին։