տուն Լուրեր Դոնեցկն ու Լուգանսկը չեն գնա Ղրիմի ճանապարհով

Դոնեցկն ու Լուգանսկը չեն գնա Ղրիմի ճանապարհով

111
0

iskandaryan

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին, ասաց, որ համոզված էր այն հարցում, որ Դենցկում և Լուգանսկում բնակչության մեծ մասը կողմ կքվեարկի Ուկրաինայից անջատման գաղափարին. «Ես կասկածներ չունեմ, թե ինչպես են քվերակել Դոնեցկում և Լուգասկում, այլ հարց է, թե  որ ընտրություններին ոչ բոլորն են մասնակցել»,- ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պասիվ դիրք է բռնել և ներքին հարցրերին ակտիվ չի միջամտի, եթե ինչ-որ այլ իրավիճակ չստեղծվի:

Քաղաքագետը կարծում է , որ այս հանրաքվեով Ուկրաինայի նշված տարածքները ցանկանում են հիշեցնել իրենց մասին և փորձում են Կիևի հետ լեզու գտնել այս կերպ.«Դոնեցկն ու Լուգանսկը փորձում են, որպես առանձին միավոր ներկայանալ և այդ կերպ հաշվի առնվի իրենց տեսակետը»,-ասաց  Ալեքսանդր Իսկանդարյանը` ավելացնելով, որ Դոնեցկը և Լուգանսկը չեն գնա Ղրիմի ճանապարհով և հանրաքվեից անմիջապես հետո չեն փորձի միանալ ՌԴ-ին. «Ավելին կարելի է ասել, որ ՌԴ-ն նման նպատակ դեռևս չունի: Պուտինը, կարելի է ասել, դրա մասին ուղիղ հայտարարել է: Այդ մասին գիտեն նաև Ուկրաինայի նշված տարածքներում: Դոնեցկն ու Լուգանսկը կարող են միանալ ՌԴ-ին, եթե ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի»,-եզրափակեց իր խոսքը քաղաքագետը: