Ուկրաինական Դոնեցկ քաղաքի «Սերգեյ Պրոկոֆևի» անվան հանրահայտ միջազգային օդանավակայանում այս պահին պայթյուններն են լսվում, ահաբեկիչների վրա կրակ է բացվել ռազմական ինքնաթիռներից։ Այս մասին հաղորդում է «Օստրով» ուկրաիանական կայքը։
Այսօր վաղ առավոտյան ռուսամետ անջատողականները փորձել են գրավել օդանավակայանը։ Առավտյան ժամը 7-ից այն դադարել է գործել։ Դրանից հետո Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել մաքրել տարածքն ահաբեկիչներից։ Կրակ բացելուց հետո ահաբեկիչները սկսել են լքել օդանավակայանի տարածքը։
Զոհերի և վիրավորների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Ռազմական գործողություններում ներգրավված է ուկրաինական դեսանտը, ռազմական 2 ուղղաթիռ և երեք ինքնաթիռ։