Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Դոնեցկի շրջխորհրդում հավաքված մի խումբ անձիք, որոնց մեջ կան նաև Դոնեցկի շրջանային խորհրդի անդամներ, դիմել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին՝ այդ շրջան խաղաղապահ զորքեր մտցնելու խնդրանքով:
ITAR-TASS գործակալությունը տեղեկացնում է, որ հավաքվածները միաձայն կողմ են արտահայտվել այդ որոշմանը:
Առայժմ հայտնի չէ, թե քանիսն են քվեարկողներից պատգամավորներ, քանիսը` ոչ: Ուկրաինայի իշխանությունների ուժային հատվածը գտնվում է այս շրջանում: Նրանք հայտարարել են, որ կոշտ են արձագանքելու այս դրսևորումներին:
Որոշ փորձագետներ զգուշացնում են, որ Ռուսաստանը շարունակում է մասնատման գործընթացը` ղրիմյան սցենարը խաղարկելով Դոնեցկում: Նույն շրջխորհուրդը քիչ առաջ հայտարարել է ՌԴ-ին միանալու մասին հանրաքվե անցկացնելու մասին: