տուն Քաղաքական Հայաստան «Դոմոդեդովոյում» մնացած հայերին ցուցակագրել են. թռիչքի թույլտվության դեպքում նրանց կտրվի առաջնահերթություն

«Դոմոդեդովոյում» մնացած հայերին ցուցակագրել են. թռիչքի թույլտվության դեպքում նրանց կտրվի առաջնահերթություն

343
0

ՌԴ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները, որոնց հետ ավելի վաղ հանդիպել է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեսյբուքյան էջը։

Եվս մեկ չվերթի կազմակերպման դեպքում դեսպանատունն այդ ցուցակը կներկայացնի համապատասխան ավիաընկերությանը։

 

Դեսպանատունը երաշխավորում է, որ այդ քաղաքացիներին առաջնահերթ կտրվեն ավիատոմսեր, եթե ստացվի թռիչքի թույլտվություն։