Ուկրաինայի Դենպրոպետրովսկի շրջանի մշակույթի, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել շրջանային խորհրդի նիստերն այսուհետ սկսել Ուկրաինայի հիմնով։ Իսկ Դնեպրոպետրովսկի նախկին հիմնը, որը կատարում էր ռուսաստանցի հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը, հանվել է շրջանառությունից։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
Ավելի վաղ քաղաքի բնակիչները ստորագրահավաք են սկսել Կոբզոնին Դնեպրոպետրովսկի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու համար։ Հիշեցնենք, որ մարտի 14-ին Կոբզոնը Ռուսաստանի արվեստի գործիչների հետ միասին նամակ էին հղել Պուտինին, որում իրենց աջակցությունն էին հայտնել ՌԴ ղեկավարությանը՝ Ղրիմում իրականացվող քաղաքականության համար։