Ուկրաինական «Պրավի սեկտոր» ազգայնական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում. նրան հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քննչական ծառայության կողմից: Այս մասին հաղորդում է ITAr-TASS գործակալությունը:
Արդեն տեղեկացրել ենք, որ ռուսական իրավապահ մարմինները Յարոշի դեմ քրեական գործ են հարուցել Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողությունների կոչ անելու համար: Թեպետ հետագայում այդ տեղեկությունը հերքվել էր, իսկ «Պրավի սեկտորը» հայտարարել էր, որ այդ հայտարարությունը տարածել են ցանցահենները, այդուհանդերձ, ՌԴ իշխանությունները, որոնք փորձում են ներկայացնել, որ Յարոշի խմբավորումն է վերահսկում Ուկրաինայի նոր իշխանությունները, չեն հրաժարվել մեղադրանք առաջադրելու գաղափարից: