Հայերի ամենասիրելի հեռուստասերիալի` Բրիգադայի գլխավոր հերոսներից մեկը` Դմիտրի Դյուժեւը եւ հայտնի ռուս դերասան Գոշա Կուցենկոն հայտնվել են Առաքիչը դրախտից ֆիլմի սաունդտրեկում եւ ձայնակցում են սաունդտերի հեղինակ Անիմացիա խմբի տղաներին: Ֆիլմը հերթական ռուսական կատակերգությունն է, որը պատմում է այն մասին, որ պանիրը միայն թակարդում է լինում: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Դմիտրի Նագիեւը, Արտյոմ Տկաչենկոն, Եկատերինա Կլիմովան, Օլեգ Տակտարովը: Ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի նոյեմբերի 28-ից: