Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իր ցավակցություններն է հայտնել ակումբի լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոյի մահվան կապակցությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ անցյալի նախկին ֆուտբոլիստը հուլիսի 5-ին սրտի նոպայից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց ու գտնվում էր կոմայի մեջ: Այսօր Երևանի ժամանակով ժամը 19:00-ին հայտնի էր դարձել, որ ֆուտբոլային լեգենդի սիրտը դադարել էր բաբախել: Նա իր կյանքի 89-րդ տարում էր», — «Ռեալի» նախագահի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
«Այսօր շատ տխուր օր է «Ռեալի» և ողջ ֆուտբոլային աշխարհի համար: Դի Ստեֆանոն մադրիդյան ակումբի պատմության ամենակարևոր խաղացողն էր ու բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Ալֆրեդոն նույնանում էր «Ռեալի» հետ: Հենց նրա շնորհիվ է ՖԻՖԱ-ն «Ռեալը» ճանաչել 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ: Ալֆրեդո դի Ստեֆանոն մեր պատվավոր նախագահն է, մենք նրան երբեք չենք մոռանա:
Իր հերթին ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը իր թվիթերյան էջում գրել է. «Նա իմ ամենասիրելի ֆուտբոլիստն էր: Մեզանից լեգենդ հեռացավ: Հանգչի՛ր խաղաղությամբ»: