ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մամուլի ասուլիսում ասաց, որ օրենսդրական մեծ փոփոխությունների կարիք կա:
«ՊՈԱԿ-ներին եւս սա վերաբերում է»,- ասաց փոխնախարարը: Փոխնախարարի խոսքով՝ գնումների մասին օրենքում իրենց ոլորտին վերաբերող փոփոխություններ են արել:
«Քայլ առ քայլ պետք է ազատվել անհեթեթություններից, բայց դա պետք է անել զգույշ, քանի որ հարյուրավոր մարդկանց ճակատագրեր են կանգնած»,- մանրամասնեց բանախոսը: Մյուս խնդիրը կադրայինն է: Նախարարի տեղակալի խոսքով՝ գեղարվեստական ղեկավարների, դիրիժորների պակաս կա:
Araratnews.am-ի դիտարկմանը, թե քիչ են վարձատրվում դիրիժորները, Արա Խզմալյանի խոսքով՝ գումարի պակասով ամեն ինչ կարելի է արդարացնել, բայց պետք է սկսել կրթությունից: