տուն Տնտեսական Դիտարկվել է ՀՀ-ն Պարսից ծոցի տաք ջրերին և Հնդկական օվկիանոսին կապելու հնարավոր...

Դիտարկվել է ՀՀ-ն Պարսից ծոցի տաք ջրերին և Հնդկական օվկիանոսին կապելու հնարավոր բոլոր տարբերակները

201
0

«Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի հետ այսօր ՀՀ  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը քննարկել է երկու երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքներն ավելի համակարգված կերպով իրականացնելուն առնչվող մի շարք հարցեր:

Ինչպես հայտնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից, Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ բարեկամական կապի ներկայիս մակարդակը եւ ընդգծել, որ հայ-իրանական համագործակցության դարավոր պատմությունը մերօրյա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում տնտեսական կայուն զարգացման հեռանկարներ է խոստանում։

«Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն եւ ունենալով նպաստավոր աշխարհաքաղաքական դիրք, կարող է տարածաշրջանային կարեւոր հանգույցի դերակատարություն ունենալ եւ իրականացնել մի շարք հավակնոտ ծրագրեր։ Այժմ լայն թափով իրականացվող Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու կառուցումը մեզ հնարավորություն կտա կարեւոր միջանցք ձեւավորել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի նավահանգիստների միջեւ՝ միեւնույն ժամանակ հաղորդակից դառնալ Մետաքսի ճանապարհի եւ դեպի Հեռավոր Արեւելք գնացող շուկաների ընձեռնած տնտեսական ներուժին»,- նշել է նախարարը՝ միաժամանակ արձանագրելով այս կարեւոր գործում Իրանի առանցքային դերակատարությունը։

Զուգահեռաբար նա կարեւորել է Հայաստանի միջոցով Ռուսաստանին եւ Եվրոպային կապվելու իրանական կողմի հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ ներգրավվել մեր երկրում իրականացվող երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում։
ՀՀ նախարարը վերահաստատել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացմանը միտված հայկական կողմի պատրաստակամությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here