Դիսնեյլենդն այլևս չի ընդառաջի հաշմադամներին

    252
    0

    00

    Ամերիկյան Disneyland զվարճանքների կենտրոնն այլևս թույլ չի տա, որպեսզի հաշմանդամներն առանց հերթի մտնեն կենտրոն։ Ինչպես հաղորդել է Disneyland Resort-ի մամուլի քարտուղար Սյուզի Բրաունը, «անցակետերի համակարգում առաջացել էին խնդիրներ, և մենք ստիպված էինք փոխել այն՝ հետագա չարաշահումներից խուսափելու համար»։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։

    Հաղորդվում է, որ ղեկավարությունը ստիպված է եղել դիմել նման քայլի, որպեսզի զերծ մնա սահմանափակ ֆիզիկական կարողություններով «զբոսավարներից», ովքեր մի քանի հարյուր դոլարի դիմաց իրեն ուղեկցող հյուրերին առանց հերթի անցկացնում էին Disneyland։

    Որոշ ընտանիքներ, որտեղ կան աուտիզմով կամ էպիլեպսիայով հիվանդներ, արդեն դժգոհել են զվարճանքների կենտրոնի ղեկավարության այս որոշումից, քանի որ իրենք պատրաստ չեն հաշմանդամ երեխաների հետ հերթ կանգնել:

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here