տուն Տնտեսական ԴիջիԹեքի շնորհիվ Հայաստանը բարելավել է իր դիրքը 40-50 տեղով նորարարությունների օգտագործման մակարդակով

ԴիջիԹեքի շնորհիվ Հայաստանը բարելավել է իր դիրքը 40-50 տեղով նորարարությունների օգտագործման մակարդակով

219
0

digitec-business-forum-e1399451054399

Հունիսի 20-21-ին Երևանում տեղի կունենա 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  այսօր ասաց, որ 2008-ից անցկացվող այս ֆորումի նպատակն է ավելացնել նոր տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանի ձեռնարկությունների կողմից:

Կ. Վարդանյանի խոսքով՝ այդ ցուցանիշով 2008-ին Հայաստանն աշխարհի հարյուրերորդ տեղից հետո էր, մինչդեռ ԴիջիԹեքի շնորհեիվ արդեն 40-50 տեղով բարելավել է իր դիրքը: Սպասվոում է, որ այս միտումը կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Այդ իմաստով, ըստ Կ. Վարդանյանի` կարևոր է նաև Հովիկ Աբրահամյանի ու գործարարների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունը՝ հավասար մրցակցային դաշտում գործելու վերաբերյալ: Մրցակցությունն ըստ Կ. Վարդանյանի, ստիպում է գործարարներին տեխնոլոգիան լուծումներ ու նորարարություններ կիրառել, և այդ կիրառման առումով մեր խնդիրը մեծապես կախված է ոչ մրցակցային բիզնես միջավայր ունենալու հետ: