Ուկրաինայում կարող է հանձնաժողով ստեղծեն դիպուկահարների հարցով , որոնց գործողությունների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում կատարելով Ուկրաինայի ուժային կառույցներում իր աղբյուրին։
«Որոշում է կայացվել մոտ ժամանակներում հայտարարել պաշտոնական հանձնաժողովի ստեղծման մասին, հնարավոր է՝ խորհրդարանական, հնարավոր է՝ դրանում կընգրկվեն նաև այլ կուսակցությունների անդամներ, այդ թվում՝ Ռեգիոնների կուսակցությունից, ինչպես նաև միջազգային փորձագետներ, այդ թվում, հնարավոր է, նաեւ Ռուսաստանից», — ասել է աղբյուրը։
Մարտի 5-ին համացանցում հայտնված այն ձայնագրությունը, որում Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը պատմում է ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարին Կիևում դիպուկահարների մասին շրջանառվող լուրերի մասին, մեծ արձագանք է գտել մամուլում և Ուկրաինայի հասարակությունում, որն ուզում է պարզել դիպուկահարների՝ այս կամ այն կողմին պատկանելու հարցը։