«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Հրանտ Դինքի սպանության գործի նոր քննությունում հնարավոր է կտրուկ շրջադարձ տեղի ունենա, բացահայտվեն նոր անուններ, որոնք առնչություն են ունեցել 2007 թվականի հունվարին «Ագոս»-ի խմբագրապետի սպանությանը:
Հինգշաբթի օրը «Անադոլու» գործակալությունը, թուրքական մյուս լրատվամիջոցները հաղորդեցին, որ նախօրեին ձերբակալվել է ոստիկանական ուժերի նախկին ինֆորմատոր, գաղտի գործակալ Էրհան Թունջելը, իսկ հինգշաբթի օրը Ստամբուլի բարձրագույն քրեական դատարանը նրան կալանելու որոշում է կայացրել: Ինքը Թունջելը մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, թե կբացահայտի բոլորի անունները, ում հետ կապի մեջ է եղել, և մի շարք այլ ուշագրավ հայտարարություններ է արել:
Էրհան Թունջելը Դինքի սպանության գործում այն հիմնական կասկածյալն է, որի միջոցով կարող է ապացուցվել պետական ապարատի կապը Դինքի սպանության հետ, գրում է Hurriyet Daily News-ը:
Հիշեցնենք՝ 2011 թվականին սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթին Ստամբուլի դատարանը դատապարտել է 23 տարվա ազատազրկման․ հանցագործությունը կատարելու պահին Սամասթի 18 տարին չէր լրացել, և նա ստացավ անչափահասների համար նախատեսված առավելագույն պատիժը: Իսկ մեկ տարի անց Յասին Հայալը սպանությունը կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Հոդվածն ամբողջութմաբ՝ «Ազատութոյւն» ռադիոկայանի կայքում։