Դինոզավրերի վերածումը թռչունների գրեթե անմիջապես է տեղի ունենցել։ Այս մասին հայտարարել են բրիտանացի գիտնականները։
Համապատասխան հոդվածը լույս է տեսել Evolution գիտական ամսագրում։ Գիտնականները նման եզրակացության են եկել արխեոպտերիքսների ուսումնասիրությունից հետո։
Մասնավորապես, հաջողվել է պարզել, որ առաջին թռչունների մարմնի չափսերն ու թևերի երկարությունն արդեն իսկ համապատասխանել են թռիչք կատարելու համար անհրաժեշտ նախադրյալներին։ Այդուհանդերձ, առաջին թռչունները չեն կարևողացել թռչել, միայն շարժել են լիարժեք ձևավորված թևերը։