Մարտի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ «Դինամո» մարզական- հասարակական կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողովը։
Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը:
Ժողովին ներկա էին մարզական կազմակերպության ընդհանուր ժողովի անդամներ, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի ու Հայաստանի չեմպիոններ, անվանի մարզիկներ ու մարզիչներ։
Ներկաներին ողջունեց ու արդյունավետ աշխատանք մաղթեց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց օրակարգն ու քննարկվող հարցերը։
Օրակարգի առաջին հարցը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախագահի ընտրությունն էր։
Բաց քվեարկությամբ կազմակերպության նախագահ ընտրվեց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։