տուն Սպորտ Դինամոյի նախկին հարձակվողն ինքնասպան է եղել

Դինամոյի նախկին հարձակվողն ինքնասպան է եղել

83
0

spetsnaz05

Մոսկվայի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Էդուարդ Կոսոլապովն ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է onedivision.ru-ն։

Այն մասին, թե ինչն է դրդել մարզիկին նման քայլի դիմել, դեռ հայտնի չէ։

Նշենք, որ բացի «Դինամոյից» 38-ամյա Կոսոլապովը հանդես է եկել նաև Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվում», Բրյանսկի «Դինամոյում» և Սարանսկի «Մորդովիայում»։