տուն Քաղաքական Հայաստան Դիմեք եւ ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարեւոր այս կառույցի կայացմանը. վարչապետ

Դիմեք եւ ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարեւոր այս կառույցի կայացմանը. վարչապետ

337
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Սիրելի հայրենակիցներ,
տեղյակ եք, որ Հայաստանի կառավարությունը ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսում է ստեղծել պարեկային ծառայություն՝ նոր գործելաոճով, նոր հմտություններով, բարձր աշխատավարձով ու նոր տեխնիկական միջոցներով: Արդեն հայտարարվել է պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ։ Դիմեք եւ ձեր ներդրումն ունեցեք Հայաստանի համար կարեւոր այս կառույցի ձեւավորմանն ու կայացմանը»: