«Ես վաղը երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու եմ Զարուհի Փոստանջյանին: Քաղաքական շատ հարցերում համաձայն չլինելով նրա հետ՝ ես գտնում եմ, որ որպես ընդդիմադիր, որպես նախկին քաղբանտարկյալ, որպես տղամարդ՝ պետք է լինեմ այնտեղ:
Ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր դաշտին` երբ մենք բանտերում էինք, Զարուհին «Ժառանգության» իր պատգամավոր ընկերների հետ գիշեր ու ցերեկ վազվզում էին բանտերով մեզ համար»: