Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը պատասխանում է պատգամավորների հարցերին.
«Այս պահին բաց տարածքներում ձեռնոց կրելու անհրաժեշտություն չկա, այս պահին բաց տարածքներում կա պահանջ ունենալու դիմակ, որի նպատակն այն է, որ եթե անձը բաց տարածքից տեղափոխվի փակ տարածք, հնարավորություն ունենա օգտագործելու այդ դիմակը… Տնտեսվարող սուբյեկտի վրա է դրված այդ պահանջը, որ պետք է յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ մտնում է սպասարկման սրահ, նրանց ընդունել բացառապես, երբ որ դիմակ ունենա կամ ունենա ձեռնոցներ այդ պայմաններում»: