Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հորդորեց պետական մարմիններում կարգավորել քաղաքացիների հերթերը, ընդ որում՝ ոչ միայն բուն տարածքում, այլեւ տարածքից դուրս: «Բանկային համակարգը պետք է նախանձախնդիր լինի այս հարցում»,- ասաց կառավարության ղեկավարը:
Վարչապետն ասաց, որ բանկերի մարզային մասնաճյուղերից ստանում են ահազանգեր, որ մարդիկ հին ձեւով են հերթ կանգնում: Նույնը վերաբերում է Հայփոստի, անձնագրային ծառայություններին:
Վարչապետի խոսքով՝ շուկայում դիմակների գնանկում է եղել: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կանխատեսմամբ գնանկումը կշարունակվի: «Դիմակ կրելն ու ձեռքերն ախտահանելը 95 տոկոսով պաշտպանում են քաղաքացուն եւ դիմացինին»,- մանրամասնեց պարոն Փաշինյանը: