տուն Հասարակություն Դիլիջանում այրվել է մոտ 2.5 հա բուսածածկույթ

Դիլիջանում այրվել է մոտ 2.5 հա բուսածածկույթ

149
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը hունվարի 29-ին, ժամը 13:20-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ N զորամասի հրաձգարանին հարակից անտառում հրդեհ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 15:37-ին: Այրվել են մոտ 2.5 հա բուսածածկույթ և 10 կոճղ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 7 զինծառայող և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից: