տուն Քաղաքական Հայաստան Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

265
0

Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են. այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Տեղեկացնում ենք, որ մարտի 18-ին՝ ժամը 9:45-ի դրությամբ,  առատ ձյան պատճառով և եթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: