տուն Հասարակություն «Դիլիջան»ազգային պարկի տնօրենը պաշտոնանկ կարվի՞. շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը

«Դիլիջան»ազգային պարկի տնօրենը պաշտոնանկ կարվի՞. շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը

254
0

Երեկվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը քննարկում են «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի՝ շանը սպանելու դեպքը: Ոստիկանությունը հայտարարել է՝ տարվում է հետաքննություն:

Araratnews.am-ը շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Գրիգորյանին հարցրեց՝ ինչպիսի՞ն է նախարարության կարծիքը դեպքի վերաբերյալ: «Շրջակա միջավայրի նախարարությունն անընդունելի է համարում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Դիլիջանում տեղի ունեցած դեպքի առիթով այս պահին Ոստիկանությունում կատարվում է հետաքննություն»,- պատասխանեց նախարարության վարչության պետը:

Հարցին՝ իսկ Սուրեն Աղաջանյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, շրջակա միջավայրի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն ասաց. «Առաջարկում եմ սպասել հետաքննության արդյունքներին, որից հետո կլինի հավելյալ ինֆորմացիա»:

Սոնա Դավթյան