տուն Լուրեր Դիետոլոգները նշել են 2014 թվականի սուպերմթերքների անունները

Դիետոլոգները նշել են 2014 թվականի սուպերմթերքների անունները

85
0

teenage-girls-Facebook

Հոլիվուդյան աստղերի հետ աշխատող դիետոլոգ Մադլեն Շոուն խոսել է առողջ սնվելու նոր տենդենցների մասին։ 2014 թվականին հասարակության ուշադրությունը գրավելու են կոլրաբին (ցողունակաղամբ) և մանգոստինը։ Այս մասին հաղորդում է Kedem-ը։

Կոլրաբին հարուստ է C վիտամինով և այլ հակաօքսիդանտ նյութերով։ Ցածր կալորիականության և օգտակար նյութերի առատության շնորհիվ այն իրապես կարելի է սուպերմթերք անվանել։

Մանգոստինը մինչ օրս թերագնահատված ասիական միրգ է, որն ամրացնում է դիմադրողականությունը, նպաստում հոդերի ճկունությանը, օժանդակում ուղեղի աշխատանքին և նույնիսկ պայքարում է վարակների դեմ՝ միաժամանակ ունենալով ցածր կալորիականություն։