տուն Սպորտ Դիեգո Կոստան կատարել է ընտրություն Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականների միջև

Դիեգո Կոստան կատարել է ընտրություն Բրազիլիայի և Իսպանիայի հավաքականների միջև

233
0

0«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան հայտարարել է, որ արդեն որոշում է կայացրել, թե որ հավաքականում է պատրաստվում խաղալ իր կարիերայի ընթացքում: Տաղանդավոր հարձակվողին ներգրավելու մտադրություն ունեն Բրազիլիան և Իսպանիան:

«Որոշումը կայացված է, սակայն ես դեռ վաղ եմ համարում դրա մասին բարձրաձայնելը: Նրանք, ում պետք էր, արդեն գիտեն դրա մասին: Ես կասկած չունեմ ընտրությանս կապակցությամբ, սակայն անհրաժեշտ է սպասել հարմար պահի, այլպես վաղուց որոշում կկայացնեի», — ասել է Դիեգո Կոստան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին Կոստային ընդգրկել է Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի առաջնությունում հավաքականի ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here