Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան սեւ զգեստ է կրում, որն առանձնանում է ասիմետրիկ ձեւվածքով։ Սցենարիստն այն համադրել է երկարաճիտ կոշիկների հետ։ Նա արձակել է մազերը, վառ շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու շտապել հաճոյախոսություններ անել. «Շատ գեղեցիկ եք», «Ինչպես միշտ գեղեցիկ եք, Դիանա ջան»։
