տուն Հասարակություն Առողջապահություն Դժվար է հերքել անհեթեթությունները. Արսեն Թորոսյան

Դժվար է հերքել անհեթեթությունները. Արսեն Թորոսյան

393
0

Ազգային ժողովում ընթանում է առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում.

«Մինչև հիմա կան խմբավորումներ, որոնք մերժում են ՄԻԱՎ-ի գոյությունը: Հիմա հայտնվել են նաև կորոնադիաիդենտներ, որոնք մերժում են կորոնայի գոյությունը: Ես այդ հարցի լուծումը տեսնում եմ միայն մարդկանց կրթական ցենզը բարձրացնելու մեջ, և այլ տարբերակ չեմ պատկերացնում, որովհետև թե կան իրական վարակված և բուժված անձինք, որոնք հայտնի են՝ նույնիսկ անուն-ազգանուններով, թե կան այն հիվանդանոցները, որոնք այդ մարդկանցով զբաղվում են, թեստերը, որոնցով հետազոտվում են։ Այսինքն՝ դժվար է հերքել անհեթեթությունները. չեմ կարծում, որ մենք դրանով պետք է զբաղվենք… Վարակները շատ են, այսինքն՝ ցանկացած սեզոնին՝ անկախ կորոնավիրուսի առկայության, շրջանառվում է առնվազն գրիպի մի քանի շտամ»: