Լրագրող Նանա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և քաղաքացիներից մեկի ֆեյսբուքյան մեկնաբանությունների հատվածի խոսակցության պատճենն ու զուգահեռ գրել.
«Հիմա էլ թե բա պետ ռեգիստրում պիտի վազվզել, որովհետև 16 տարեկան երեխան չկա գրանցված։
Այսինքն երեխան սոց քարտ ունի, ծննդյան վկայական ունի, քոլեջ , դպրոց հաճախում է , բայց չկա գրանցված։
Հերթական խաբեությու՞ն, արդեն չգիտեմ ։
Չեք պատկերացնում, թե այս խնդրի վերաբերյալ ինչքան նամակներ եմ ստանում։ Լավ դժվար է մարդկանց նորմալ բացատրելն ու նման հարցերը կարգավորելը»։