տուն Լուրեր Դժգոհության մակարդակն է բարձրանալու, աղքատության ցուցանիշն է բարձրանալու. Գագիկ Մակարյան

Դժգոհության մակարդակն է բարձրանալու, աղքատության ցուցանիշն է բարձրանալու. Գագիկ Մակարյան

145
0

Th_Gagik-Makaryan

2013-ը ես համարել էի անորոշության տարի եւ այն կշարունակվի մինչեւ 2014-ի առաջին կիսամյակը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Կուտակային կենսաթոշակների մասով նույնպես մենք սպասողական վիճակում ենք եւ չենք կարող ասել, որ օրենքը բարեհաջող կընդունվի կամ խմորումներ չեն լինի, եթե Սահմանադրական դատարանը, որոշի ընդունել այդ օրենքը»,- ասաց Մակարյանը:

Անդրադառնալով Մաքսային միության հետ բանակցություններին, նա նշեց, որ այդ առումով նույնպես բանակցությունների ծայրը կերեւա տարվա երկրորդ կիսամյակին:

«Դեռեւս պարզ չէ, որ ապրանքներն են թանկանալու, որը էժանանալու: Բացի այդ, այս տարի սպասվում է Ռուսաստանից մի շարք միգրանտների վերադարձը Հայաստան, ովքեր խախտումներ են ձեւակերպած եղել: Այսինքն 400 հազար մարդու ճակատագիր անհայտ է: Դա նշանակում է , որ եթե այդ մարդկանց մի մասը հետ գա, այդ ընտանիքների եկամուտներն են նվազելու, ընդհանուր դժգոհության մակարդակն է բարձրանալու, աղքատության ցուցանիշն է  բարձրանալու»,- հավելեց Մակարյանը: