«Պահ-պահ-պահ, էս ի՜նչ թափանցիկ են աշխատում մեր նախարարությունները: Առաջամարտիկն էլ Դերոն ա՝ իր Ղասաբների/Առողջապահության նախարարությամբ: Հա բա, խնդում եք, իսկ Դերոն կարգադրել է բոլոր բուժհաստատությունների մոտ արկղիկներ տեղադրել, որտեղ մարդիկ կարող են նամակներ ուղղել անձամբ նախարարին և բարձրաձայնել իրենց բողոքներն ու մտահոգությունները:
Առաջին հայացքից գեղեցիկ նախաձեռնություն է, բայց դե մյուս կողմից էլ աչքներիս տակ Տարոն Շինարարի օրինակն է, ով ևս նման արկղեր է տեղադրել, բայց կա՛մ այդ արկղերի տեղը բողոքել ցանկացողները չգիտեն, կամ էլ դրանցում գովաբանող նամակներ են գցում Տարոնի ստրուկների կորպուսի ներկայացուցիչները, որովհետև Տարոնը ո՜նց «շինում էր» Երևանը, այնպես էլ շարունակում է ու ոչ մի գլոբալ և անգամ լուրջ լոկալ հարց էլ չի լուծվել:
Հիմա էլ Դերոն ա ուզում սենց նամակներով թոզ փչի մեր աչքերին, մինչդեռ իր գերատեսչության պես բառդակ վիճակում գտնվող կառույց դժվար է գտնել Հայաստանում:
Ոնց ասում էր այսօրվա տաքսիստս. «Սաղ սուԹ ա…»: »
Անդրանիկ Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից