Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը միացել է ակցիային՝ կոչ անելով ազատ արձակել Ուկրաինայում ձերբակալված LifeNews-ի թղթակիցներին:
Կաննի կինոփառատոնի ժամանակ դերասանուհին հյուրերի առաջ դուրս է եկել ոչ մեծ չափեր պաստառով, որի վրա գրված է եղել #SaveOurGuys («փրկե՛ք մեր տղաներին»): Դրանոց Յովովիչը միացել է համացանցի հարյուրավոր հայտնի և ոչ հայտնի օգտատերերին, ովքեր այս կերպ փորձում էին իրենց աջակցությունը հայտնել LifeNews-ի լրագրողներ Օլեգ Սիդյանկինին և Մարատ Սայչենկոյին: Նրանց ուկրաինական իշխանությունները մեղադրել էին երկրի արևելքում «ահաբեկչությանն աջակցելու» մեջ:
Լուսանկարն ու տեսանյութը, որում դերասանուհին ցուցապաստառով է, արագ տարածվել են համացանցում: