Ամերիկյան Դետրոյթ քաղաքը սնանկ է ճանաչվել: Հաղորդվում է, որ քաղաքը ունակ չէ վճարել իր պարտքերը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Այսպիսով, Դետրոյթը ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ սնանկացած քաղաքն է դարձել:
Քաղաքի ընդհանուր պարտքը 18,5 միլիարդ դոլար է կազմում: Այժմ իշխանությունները միջոցներ պետք է ձեռնարկեն այդ գումարը հնարավորինս կրճատելու համար: