ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Րոպեներ առաջ Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն (դեմ քվեարկեցին միայն էթնիկ թուրքերի շահերը ներկայացնող կուսակցության 3 պատգամավորները) ընդունեց ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը, որով երկու միլիոն եվրո է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։ Հիշեցնեմ, որ լրացման քաղաքական ուղերձում շեշտվում է՝ դեսպանության բացումը Հայաստանի կառավարության խիզախ քայլերի սատարումն է»: