տուն Քաղաքական Դեսպանի «մատը խա՞ռն» է. Սերժ Սարգսյանի Բրյուսել մեկնելու մասին

Դեսպանի «մատը խա՞ռն» է. Սերժ Սարգսյանի Բրյուսել մեկնելու մասին

395
0

Սերժ Սարգսյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի, մեկնել է Բրյուսել, հանդիպել ԵԺԿ նախագահ, Եվրոպայի խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Araratnews.am-ին տեղեկություններ են հասել, որ Տուսկի հետ հանդիպումը կազմակերպել է Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Մեր աղբյուրները հիմնովին կասկած ունեն, որ առանց դեսպանի աջակցության Սերժ Սարգսյանը չէր կարողանա հանդիպել Տուսկի հետ եւ այլ հանդիպումներ էլ ունենար, որոնք արդեն նախատեսված են:

Զանգահարեցինք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին՝  լուրի իսկությունը ճշտելու: «Չկա նման բան, այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- հավաստիացրեց ԱԳՆ խոսնակը:

Սոնա Դավթյան