տուն Հասարակություն Դեսպանը «Դոմոդեդովո»-ում գտնվող 262 ՀՀ քաղաքացիներին հորդորել է տեղափոխվել հյուրատներ

Դեսպանը «Դոմոդեդովո»-ում գտնվող 262 ՀՀ քաղաքացիներին հորդորել է տեղափոխվել հյուրատներ

258
0
Վարդան Տողանայն

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։

Վ.Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:

Դեսպանը հորդորել է նաև քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։