Դեկտեմբերի 3-ին կայացել է «Ղազախստան-Հայաստան. հնարավորությունների արտահանում» միջոցառման շնորհանդեսը:
Անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը՝ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան Թիմուր Ուրազաևը նշել է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին 2018 թվականի համեմատ կրճատվել է 10 տոկոսով։
Դեսպանի բնորոշմամբ, առևտրի դինամիկան Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ վերջին 20 տարիներին աչքի է ընկնում անկայունությամբ, իսկ արձանագրված ցուցանիշները, ըստ Ուրազաևի, չեն համապատասխանում իրական ներուժին:
Նա նաև կարևորել է Հայաստանի և Ղազախստանի միջև ավիափոխադրումների ծավալի ավելացումը: Դիվանագետի խոսքով՝ Վրաստանի հետ ավելի լավ կարգավորված ավիաթռիչքների պատճառն այն է, որ այդ երկիրը դեպի ծով ելք ունի, ինչը գրավիչ է ծովային հանգիստ նախընտրող զբոսաշրջիկների համար: