տուն Լուրեր Դեռ 4 մլրդ մարդու պետք է բերել համացանցի հավատքին. Google-ի սեփականատեր

Դեռ 4 մլրդ մարդու պետք է բերել համացանցի հավատքին. Google-ի սեփականատեր

272
0

i-m

Google-ի փոխնախագահ, համացանցի «հայրերից» Վինտոն Սերֆը հայտարարել է, որ երկրագնդի բնակչության կեսից ավելիին համացանցն այսօր հասանելի չէ: «Ինձ հաճախ անվանում են համացանցի ավետարանիչ, փաստորեն, համացանցի հավատքին բերելու դեռ 4 միլիարդ մարդ կա», — ասել է նա:

Սերֆի խոսքերով` աշխարհում մոտ 9 մլրդ սարքեր պարբերաբար միանում են համացանցին, որոնցից 7 մլրդ-ը բջջային է, իսկ 1,5 մլրդ-ը անհատական համակարգիչներ են: Չնայած այն հանգամանքին, որ համացանցը վաղուց է ստեղծվել, այն շարունակում է զարգանալ:

Սերֆն ասել է, որ զարգանալու է նաև «իրերի համացանցը»: Դա հնարավորություն կտա հեռվից կառավարել տան սարքերը, ինչը թույլ կտա արագացնել գործողությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here