Ֆրանսիայի չորս քաղաքացիներ, ովքեր առևանգվել էին Նիգերիայում, ազատ են արձակվել: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը:
Ֆրանսիայի առևանգված քառաքացիները Areva միջուկային կազմակերպության աշխատակիցներ էին, ովքեր Նիգերիայի Արլիտ քաղաքի մոտակայքում զբաղված էին ուրանի հանքահորերի մշակմամբ: Նրանք առևանգվել էին «Ալ-Կաիդա» խմբավորման հետ կապված զինյալների կողմից՝ դեռ 2010-ին։
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը և պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անձամբ ուղևորվել էին Նիգերիա՝ Ֆրանսիայի ազատ արձակված քաղաքացիներին տուն ուղեկցելու: Նրանց ազատարձակման հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: