տուն Քաղաքական Հայաստան Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ. ՀՀ նախագահ

Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ. ՀՀ նախագահ

244
0

«Սիրելի՛ բարեկամներ,
կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, և ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու:

Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք և հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու, մեկ-երկու օր թեթև ջերմելու եք կամ, գուցե, դա էլ չունենաք և ասեք՝ «Սա՞ էր կորոնավիրուսը»։

Այո՛, դա էր կորոնավիրուսը, եթե ունեք երիտասարդ և առողջ մարմին, բայց այդ կորոնավիրուսը կրողը վարակը կարող է փոխանցել ուրիշներին, և նրանցից ոչ բոլորն են ձեզ պես առողջ ու երիտասարդ։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր։

Հետևաբար, եղե՛ք պատասխանատու»։

ՀՀ նախագահի աշխատակազմ