Ասացի՝
— Շանթ, այն, ինչ դու նոր ներկայացրիր, հանրային մտածողության հեղափոխություն իրականացնող ծրագիր չէ, այն լավագույն դեպքում կարող է մասը լինել ավելի ընդգրկում ծրագրի: Իսկ այդ ընդգրկուն ծրագիրն ունենալու համար պիտի ունենանք շատ ու շատ հարցերի պատասխաններ՝ մասնավորապես՝ ինչու՞ է իրականում Հայաստանում այս վիճակը, որոնք են դրա իրական պատճառները: Դրանից հետո միայն մեզ կերևա, թե ինչ քայլեր է պետք անել իրավիճակը փոխել կարողանալու համար:
Ասաց՝
— Ճիշտ ես ասում, թող ինձանից խելացիները կազմեն այդ ծրագիրը, բայց ես էլ չեմ ուզում այս վիճակին համակերպվել /վերջին մասը հիշում եմ մոտավոր-ԱՊ./:
Շանթն արեց իր քայլը: Հիմա մենք խորհելու՞ ենք այդ ընդգրկուն ծրագրի մասին, թե՞ էմոցիաներին տրվելով՝ հերթական պայքար-պայքարն ենք անելու՝ հաջողության զրոյին մոտ հավանականությամբ…»
Քաղաքագետ Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից